|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ավարտվեց սուսերամարտի` մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը տղաները հանդես եկան թրասուսեր, իսկ աղջիկները` ճկասուսեր մրցաձևում: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, աղջիկների պայքարում չեմպիոն դարձավ Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Անահիտ Ալոյանը, երրորդը` Սոնա Բարսամյանն ու Սեդա Գեւորգյանը:
Տղաների մրցույթում հաղթեց Լեւոն Քերոբյանը, երկրորդ տեղում Էդուարդ Բաղյանն էր, երրորդում` Արմեն Ղալաչյանն ու Վահան Նազարեթյանը: