|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի` մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես եկան ճկասուսեր մրցաձևում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը հայտնել է, որ առաջին տեղն զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը` Հենրիխ Բալիկյանը, երրորդը` Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:
Վաղը պատանիներն ու աղջիկները հանդես կգան խոցասուսեր զենքաձևում, իսկ մարտի 15-ին չեմպիոնի անունը պարզ կլինի ճկասուսերում:
Առաջնությանը մասնակցում է ավելի քան 100 սուսերամարտիկ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից: