|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել, որ ՌԴ-ն և ՀՀ-ն կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների:
«Առևտրի հետագա ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,- ասել է նա լրագրողներին:
Վլադիմիր Պուտինը նաև հաջողություն է մաղթել Հայաստանին խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի նախընտրական արշավը, քվեարկության ընթացքը տեղի ունենան ազատ և ժողովրդավարության հիման վրա: