|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել ենք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի «Lehmbacher Weg» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակին հուշարձան կկանգնեցվի:
Թուրքական «Անադոլու» գործակալությունն արձագանքել է որոշմանը՝ հրապարակելով Քյոլնում թուրքերի համերաշխության և նախաձեռնությունների պլատֆորմի խոսնակ Լևենթ Թաշքըրանի հայտարարությունը:
Գերեզմանատան դիմաց հայտարարությամբ հանդես եկած թուրք պաշտոնյան նշել է, որ այն «ներքին խաղաղությանը վնասող» որոշում է:
«Նման որոշում կայացնել մի քաղաքում, որտեղ ապրում է ավելի քան 100.000 թուրք, կվնասի ներքին խաղաղությանը: Մենք բացառապես չենք ճանաչում այս որոշումը, հրաժարվում ենք այն ընդունել, և սա համարում ենք հակադեմոկրատական քայլ»,-հայտարարել է Թաշքըրանը:
Նա նշել է, որ իրենք շարունակելու են պայքարել, որպեսզի «հետ կանգնեն այս սխալից»: