|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չնայած ԼՂ հակամարտության խնդրին և դրա հետ կապված դժվարություններին` Հայաստանը կարողացավ զարգացման մակրոտնտեսական պայմաններ ապահովել. ռուսական Известия պարբերականում հրապարակած հոդվածում գրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ դա գնահատում են նաև ՀՀ-ի գործընկերները: «Հայաստանը միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից, բիզնեսի ստեղծման և վարման առումով, ամենալիբերալ երկրների ցանկում է ընդգրկվել:
Առաջնահերթ խնդիրներից է երկրում գործնական և ներդրումային կլիմայի բարելավումը: Հայաստանում ներդրումների առավելություններից մեկն այն է, որ մենք առևտրի արտոնագրային ռեժիմ ունենք շատ երկրների հետ և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր` ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ: ԵՏՄ-ին միանալուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորություններն ընդլայնվեցին, մեր առջև բացվեց ԵՏՄ անդամների` 180 միլիոնանոց սպառողական շուկան:
Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերը, ամենատարբեր ոլորտներում հիմնական ներդրողը Ռուսաստանն է: Սակայն մենք մտադիր չենք բավարարվել ունեցածով: Մեր համագործակցության ներուժը, անկասկած, ավելի լայն է»,- նշել է ՀՀ նախագահը: