|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը և Թուրքիան նոր միայն վերադարձել են մինչև ճգնաժամը ունեցած հարաբերությունների մակարդակին, այլև կարողացել են դրանց զարգացման նոր նպատակներ դնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը. հայտնում է РИА Новости-ն:
«Կարծում եմ` ամենակարևորն այն է, որ մենք անցյալում ենք թողել այնպիսի հասկացությունը, ինչպիսին է հարաբերությունների կարգավորումը, և մեր հարաբերությունները ոչ միայն վերադարձել են նախաճգնաժամային մակարդակին, այլև դրանց զարգացման հստակ նպատակներ են դրվել»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Պուտին-Էրդողան հանդիպումը կայացել էր Մոսկվայում մարտի 10-ին: