|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգների աշխատանքի հարցերով նախարարությունը հրապարակել է նոր հաշվետվություն համաձայն որի՝ Դոնալդ Թրամփի կարճատև նախագահության ընթացքում ԱՄՆ-ում ստեղծվել է 235.000 աշխատատեղ, ինչը գերազանցել է բոլոր սպասումները:
Ինչպես նշում է «The Guardian»-ը, այդ աշխատատեղերը ստեղծվել են միայն փետրվարին և չեն ներառում հունվարի 2-րդ և մարտի 1-ին կեսերը:
Նախագահ Թրամփը, օգտվելով առիթից, մատնանշել է իր նախագահության առաջին ամբողջական ամսվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշն ու այն որպես անձնական հաղթանակ ներկայացրել:
«Հրաշալի նորություն և սա դեռ սկիզբն է: Միասին մենք Ամերիկան կրկին հզոր կդարձնենք»,-Twitter սոցկայքի իր միկրոբլոգում գրել է 70-ամյա ղեկավարը: