|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Լրագրողների հետ ճեպազրույցը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն սկսեց գեղեցիկ սեռին ուղղված ջերմ շնորհավորանքներով:
Այնուհետև ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ և նախընտրական շտաբի համատեղ նիստը:
Լրագրողները Շարմազանովին հարց ուղղեցին ՀՀԿ-ի՝ նախընտրական քարոզարշավին առնչվող՝ «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովակին, որը վերջին օրերին քննարկման թեմա էր դարձել:
«Նման ուշադրության արժանանալը խոսում է այդ տեսահոլովակի հաջողության մասին: Եթե հանրությունն այդ մասին խոսում է, ուրեմն տեսահոլովակն իրրականացրել է իր քարոզչական նպատակը», – նշեց Շարմազանովը :
Լրագրողների հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին է ՀՀԿ-ն մրցակից համարում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ իրենց կուսակցությունը չի թերագնահատում ոչ մի քաղաքական ուժի:
Անդրադառնալով սոցհարցումների արդյունքներին, ըստ որոնց՝ առաջատարը «Ծառուկյան դաշինքն» է, Շարմազանովը պատասխանեց՝ դեռ ժամանակ կա և դեռ ՀՀԿ-ն իր գաղափարների ու ծրագրերի մասին կիրազեկի հանրությանը և ապրիլի երկուսին միայն պարզ կդառնա ամեն բան:
«Ապրիլի երկուսին մենք լուրջ քննություն ունենք հանձնելու», – նշեց Էդուարդ Շարմազանովը: