|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Լեհաստանի իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Եվրոպան կանգնած է մասնատման ուղու վրա: Կաչինսկին նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ ԵՄ երկրների առաջնորդները Դոնալդ Տուսկին վերընտրել են Եվրախորհրդի նախագահի պաշտոնում, փոխանցում է «Korrespondent.net»-ը հղում անելով` «Reuters»-ին:
«Եվրամիությունում գերակշռում է մի երկիր: Ակնհայտ է, որ դա Գերմանիան է», - հայտարարել է Կաչինսկին՝ նշելով, որ որոշ քաղաքական գործիչների վրա մեծ ճնշում է գործադրվում:
«Եթե Եվրամիությունը չհրաժարվի այդ ճանապարհից, կանցնի պատմության գիրկը»:
Կաչինսկին միևնույն ժամանակ նշել է, որ Լեհաստանը մնում է Եվրամիության հետևողական կողմնակից, խոսք չի գնում միությունից դուրս գալու մասին, բայց չի կարելի ղեկավար պաշտոնում ընտրել մի մարդու, որին չի աջակցել նրա ազգային կառավարությունը: