|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գեղեցիկ տղամարդկանց հետ ընթրելիս կանայք հիմնականում պատվիրում են աղցան, իսկ տղամարդիկ` թանկ ճաշատեսակներ: Դա պարզել են դանիացի գիտնականները. հայտնում է Газета.ру-ն:
Գիտնականները պարզել են, թե ինչպես է գրավչությունն ազդում ճաշատեսակի ընտրության վրա: Տղամարդիկ գումար են ծախսել թանկ խմիչքների և ուտեստների վրա` փորձելով տպավորություն թողնել կնոջ վրա: Իսկ կանայք իրենց ընտրությամբ փորձել են ցույց տալ, որ հոգ են տանում իրենց առողջության և գեղեցկության մասին: Նման վարքը համապատասխանել է հայտնի կարծիքին, թե կանայք տղամարդկանց մեջ գնահատում են ապահովվածությունը, իսկ տղամարդիկ` կանանց արտաքին տեսքը և առողջությունը: