|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էկոհամակարգի խնդիրներին` ասելով, որ ոլորտին առնչվող բոլոր տիպի ծրագրերը հաշվի են առնվելու զարգացման երեք հիմնական սկզբունքների համատեքստում` տնտեսական, սոցիալական և էկոլոգիական:
«Ցանկացած լուծում կամ առաջարկ, որն այս երեք սկզբունքները առանց հավասարակշռելու կիրականացնի, դուրս կգա կայուն զարգացման մատեցումից, իսկ դրան մենք դեմ ենք»,- ասաց նախարարը:
Հարցին` արդյո՞ք նախընտրական ժամանակահատվածում կքաղաքականացվեն էկոլոգիական խնդիրները, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ բնապահպանական խնդիրները միշտ քաղաքականացված են, որովհետև շրջակա միջավայրի պահպանումն ու բարելավումը սահմանադրական պահանջ է և չի կարող քաղաքականությունից դուրս լինել:
Հարցին, թե ինչո՞ւ բնապահպանության նախարարությունը լուրջ չի վերաբերվել «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներին, և Սևանի սառցակալման պատճառով որոշ թռչուններ սատկել են, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ով է նման մեղադանք հնչեցրել բնապահպանության նախարարության հասցեին, որովհետև բնապահպանների մտահոգությունն այժմ քննարկվում է հենց բնապահպանների ակտիվ մասնակցությամբ: Ըմբռնենք յուրաքանչյուր գերատեսչության լիազորությունները: Բնապահպանության նախարարությունը պետք է ունենա անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որ, օրինակ, իրականացնի սառցե բեկորների հատում կամ թռչունների կերակրման աշխատանքներ»: