|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության որոշման համաձայն` Թռչկանի ջրվեժը ստացել է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակը, դրա վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները դադարեցվել են:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամ, բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը Թռչկանի համար պայքարը եւ դրա արդյունքը որակեց «աննախադեպ երեւույթ», բնապահպանության ոլորտում` հեղափոխություն: Նախաձեռնությունն անվանելով անկազմակերպ, բայց հրաշալի կազմակերպված` բանախոսը վստահեցրեց, որ սրանով նախաձեռնությունն իր գործունեությունը չի դադարեցնում. դեռ բազմաթիվ բնապահպանական խնդիրներ կան, որոնք եւս պետք է լուծում ստանան:
Նախաձեռնության խմբի անդամը նշեց, որ իրենց պայքարի արդյունքում այսօր Հայաստանում չկա որեւէ մեկը, ով լսած չլինի Թռչկանի մասին: «Յուրահատուկ բրենդ դարձավ Թռչկանը: Հիմա պետք է մտածենք բրենդը վաճառելու մասին»,- կեսկատակ-կեսլուրջ նշեց Վերմիշյանը եւ հավելեց, որ ակտիվիստների խումբն արդեն վերադարձել է Թռչկանից: