|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Փաստ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ նախօրեին Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակից դուրս մնացած Սուրիկ Խաչատրյանը հավաքել է Սյունիքի մարզի ԵԿՄ կառույցին եւ հորդորել աշխատել ՀՀԿ–ից Վայոց ձոր–Սյունիք ընտրատարածքում առաջադրված գործարար պատգամավոր Աշոտ Արսենյանի օգտին: Դա նշանակում է, որ Սյունիքի ԵԿՄ–ականներն աշխատելու են ոչ թե Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, այլ «Ջերմուկ գրուպի» ու «Պեպսի Կոլայի» սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին:
Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի ԵԿՄ կառույցի ղեկավարն է: Այժմ դա նրա միակ պաշտոնն է: ՀՀԿ–ն էս մի պաշտոնը դեռ չի հասցրել խլել Լիսկայից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: