|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ծաղկաձորում ավարտվեց լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մարզիկները մրցեցին հատուկ եւ հսկա ոլորավայրէջքներում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հայ լեռնադահուկորդները վարկանիշային աղյուսակում բարելավեցին դիրքերը.
«Լեռնադահուկային սպորտում տղաները վաստակեցին վարկանիշային միավորներ: Կարծում եմ, որ մրցաշրջանը լավ դիրքերից կսկսեն: Հուսանք` կունենաք այնքան միավորներ, որ կկարողանանք քվոտա ստանալ: Ցավոք, մենք միայն մեկ քվոտա ենք ակնկալում:
Հայաստանի բաց առաջնության արդյունքները բավարար էին: Երիտասարդներից աչքի ընկան Աշոտ Կարապետյանը, Վազգեն Առաքելյանը, Հարություն Հարությունյանը, Գրիշա Վարդանյանը: Բայց, միեւնույն ժամանակ, աշխատելու շատ տեղ ունենք: Երիտասարդ տղաներից ավելի բարձր արդյունքներ էինք ակնկալում:
Մեր աղջիկները դեռ փոքր են: Ընդհատում ունեցանք լեռնադահուկային սպորտում: Այժմ տարեցտարի աճ ենք գրանցում»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը եւ ավելացրեց, որ մի քանի օրից հայ լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա՝ մասնակցելու վարկանիշային մրցաշարի: Ճիշտ է, դեռ հստակ որոշված չէ, թե ովքեր կլինեն թիմի կազմում: Այնուհետեւ, Ավստրիայում լեռնադահուկորդներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն: