|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հաշվարկները գիտի և կկարողանա ժամանակը ճիշտ բաժանել` քաղաքական և սահմանային հարցերով զբաղվելու: Այսօր, լրագրողների հետ խոսելով գալիք ընտրություններում Վիգեն Սարգսյանի` ՀՀԿ համամասնական ցուցակով հանդես գալու մասին, նա նշեց, որ, բացի այդ, Վիգեն Սարգսյանի` նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո կարծես հստակ տարանջատվեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի գործառույթները: «Կարծում եմ` բոլոր ռիսկերը հաշվարկված են եղել նախքան համամասնական ցուցակում ընդգրկվելը»,- ասաց քաղաքագետը: