|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կոալիցիոն հուշագրի ստորագրումից՝ փետրվարի 17-ից ամիսներ անց նոր մանրամասներ են ի հայտ գալիս այդ շրջանի դեպքերի հետ կապված։ Պարզվում է՝ այն ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին «կոտրողը» եղել է իր խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, որն այդ ծառայությունը մատուցելով, փորձել է միանգամից երկու ձմերուկ բռնել։ Նախ՝ Սերժ Սարգսյանին ապացուցել իր նվիրվածությունը։ Դրա նախօրեին, եթե հիշում եք, նրա և ՀՀ նախագահի հարաբերությունները բավական լարված էին, և նախագահականում նրա հետ կապված անվստահություն կար։ Իսկ երկրորդ «ձմերուկը», ըստ մեր տեղեկությունների, այն է, որ այդ ծառայության դիմաց Հովիկ Աբրահամյանը հույս է ունեցել հայտնվել վարչապետի աթոռին։ Հայտնի չէ միայն՝ այդ հույսերը կոնկրետ խոստմա՞ն վրա են եղել հիմնված, թե՞ Արգամիչը սեփական հաշվարկներն է ունեցել, որոնք, ինչպես տեսնում եք, ոչ մի կերպ չեն արդարանում։