|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե և Հազրո շրջանների 12 թաղամասերում հայտարարվել է պարետային ժամ: Ըստ թուրքական «Haber7»-ի` պարետային ժամը ուժի մեջ է մտել փետրվարի 2-ից:
Ըստ Ermenihaber-ի՝ որպես պարետային ժամի հայտարարման պատճառ, Դիարբեքիրի նահանգապետարանը նշել է այն, որ թուրք ուժայինները պատրաստվում են օպերացիա իրականացնել քուրդ զինյալների հենակետերի ուղղությամբ: Օպերացիայի ընթացքում նախատեսվում է ոչնչացնել քուրդ զինյալներին պատկանող մի շարք թաքստոցներ և զինպահեստներ:
Պարետային ժամի մասին հայտարարությունը Դիարբեքիրի նահանգապետարանը հրապարակել է գրավոր: Նշվում է, որ այդ ամենն արվել է՝ ելնելով Թուրքիայի քաղաքացիների անվտանգության նկատառումներից: Պարետային ժամը կգործի այնքան ժամանակ, մինչև կհրապարակվի հավելյալ ծանուցում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: