|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ամփոփելով քառօրյան, նշեց, որ անցնող քառօրյան երբևէ եղած ամենատխուր քառօրյաներից էր, որում ռեկորդ գրանցվեց, 3 օրում իրականացնելով 60 քվեարկություն, 46 օրենք:
«Այսինքն մերոնք էնքան հանճարեղ են,էնքան օրենսդիր, որ 46 օրենք ենք մատուցել էս երկրին:Միջինում ստացվում էր մեկ րոպեում` մեկ օրենք: Սա է մեր խորհրդարանի որակը: Սա արդեն ծիծաղալու չէ,լացելու է»,- ասաց Արամ Մանուկյանը, հավելելով, որ էս կոճակ սեղմողներն են այս օրերին փող բաժանում, որ նորից նման որակի խորհրդարան ձևավորեն: Ըստ պատգամավորի, այդ օրենքների մեջ կան ճակատարգական օրենքներ, բայց եթե հարցնեն կոճակ սեղմողներից, չեն իմանա, թե ինչի համար են քվեարկել:
«Արաբկիրում, որտեղ առաջադրվել եմ, տեղի է ունենում նախընտրական այլանդակություն: Այն ընտրատեղամասերից դուրս է տեղի ունենում ընտրակաշառքների ու հոգեբանական ճնշումների ձևով: Բոլորին հասկացրեք, որ որևէ վեահսկողություն բացառվում է քվեախցում»,- ասաց նա: