|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 2-ին Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության բացումը:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 25 մարմնամարզիկ` Երևանից և Գյումրիից, այդ թվում` Հայաստանի հավաքականի անդամները:
Այսօր որոշվեցին բազմամարտի հաղթողները եւ առանձին գործիքների վրա եզրափակիչի մասնակիցները (6-ական մարզիկ յուրաքանչյուր մրցաձեւից): Մեծ առավելությամբ բազմամարտի չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը (84.1), երկրորդ տեղը զբաղեցրեց Վիգեն Խաչատրյանը (77.5), երրորդը` Արմեն Պետրոսյանը` 76.3:
Եզրափակիչները կկայանան մարտի 4-ին:
Կանանց առաջնությանը մասնակցելու է 16 մարզիկ` Երեւանից, Գյումրիից և Էջմիածնից:
Մրցումները կկայանան մարտի 3-4-ը Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում: