|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել է Ստամբուլում ձերբակալված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզա Յուջելի հարցը: Այս մասին ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերտը, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Ինչպես կանցլեր Մերկելը, այնպես էլ Գերմանիայի ողջ կառավարությունը, սպասում է, որ լրագրողը որքան հնարավոր է արագ ազատ արձակվի: Դենիզ Յուջելը պետք է իմանա, որ մենք սատարում ենք իրեն և հաջորդ շաբաթից սկսած` մենք նրան պաշտպանելու համար գործի ենք դնելու բոլոր դիվանագիտական լծակները: Մենք պնդում ենք որ մեր հյուպատոսական անձնակազմին թույլ տան տրամադրել նրան համապարփակ օգնություն»,- ասել է Զայբերտը