|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց պաշտպանության նախարարության` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կառավարման լիազորությունները վերապահել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Համալիրի ֆինանսավորման համար հատկացվելու է 261 միլիոն 255 հազար 300 դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարությանը հանձնարարեց ուշադրություն դարձնել Համալիրի ֆինանսավորման հարցին: «Ես առաջարկում եմ` այս հարցին նաև ուշադրություն դարձնի ֆինանսների նախարարությունը, և ընդհանրապես, եթե չեմ սխալվում, 538 միլիոն դրամ էին առաջարկել բյուջեում: Պարոն Սահակյանի հետ քննարկեցինք, և ևս մեկ անգամ հանձնարարում եմ` թող Ֆինանսների նախարարությունը նայի»,- ասաց նա և ընդգծեց, որ Մարզահամերգային ՊՈԱԿ-ի ղեկավարության հարցը պետք է լուրջ քննարկել:
«Պիտի այնպիսի մարդիկ լինեն, որ կարողանան ծրագրել և աշխատեցնել Մարզահամերգային համալիրը, որպեսզի այլ նպատակների չծառայի այն: Պահպանման գումարը բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրելու ենք, և իմ կարծիքով` արդյունավետությունը պիտի շատ լինի: Երկու-երեք օր քննարկենք և վերջնական նոր կստորագրենք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: