|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայում արտասահմանյան մամուլի ներկայացուցիչները մտահոգ են: Նրանց համոզմամբ՝ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում աշխատանքային պայմաններն օրեցօր վատանում են:
Ըստ Demokrathaber-ի՝ օտարերկրացի լրագրողների խոսքով՝ Թուրքիայում գերմանական Die Welt-ի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալության նպատակը արտասահմանյան մամուլին լռեցնելն է:
Իտալացի լրագրող Թեթթան հայտնել է, որ լրագրողների ամենակարևոր դերը իշխանության մաս կազմող անձանց քննադատելն է, սակայն Թուրքիայի ղեկավարության մեծ մասն իրենց դեմ նյութերին պատասխանելու փոխարեն փորձում են լռեցնել մամուլին և սահմանափակել համացանցի հասանելիությունը:
Լրագրողների խոսքով՝ հեղաշրջման փորձից մինչ օրս Թուրքիայում 147 լրագրող է ձերբակալվել: Օտարերկրացի թղթակիցները համոզված են, որ Թուրքիայի իշխանություններին և գլխավորապես Էրդողանին քննադատող ոչ մի լրագրող անվտանգ չէ:
Լրագրողները գիտակցում են նաև, որ Թուրքիայում հատկապես վերջին շրջանում ավելի է դժվարացել խոսել, քննարկել կամ լուծումներ առաջարկել քրդական հարցի վերաբերյալ:
«Ես, օրինակ, հրաժարվում եմ իմ Twitter-յան գրառումներից հետո թողներ Էրդողանի վերաբերյալ հեշթեգեր»,- նշել է օտարերկրացի լրագրողներից մեկը: