|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ավստրիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ջանքեր է գործադրում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, ասվում է ՄԱԿ-ի կայքում:
Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության, Մերձդնեստրի ու Վրաստանում հակամարտությունների կարգավորման համար:
Նախարարը նշել է, որ դասական հակամարտություններից բացի ԵԱՀԿ-ն ստիպված է գործ ունենալ նաև ծայրահեղականության և ահաբեկչության հետ, որոնք լուրջ սպառնալիք են դարձել խաղաղությանն ու անվտանգությանը Եվրոպայում: «ԵԱՀԿ երկրներից մոտ 10.000 մարդ է համալրել ԻՊ շարքերը՝ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում մարդկանց բռնաբարելու և սպանելու նպատակով»,-ասել է Կուրցը:
Նա հավելել է, որ գրոհայինները ոչ միայն տառապանքներ են պատճառում այդ երկրների բնակչությանը, այլ հակամարտության գոտիներից վերադարձողները նաև լուրջ սպառնալիք են հանդիսանում հենց ԵԱՀԿ անդամ երկրների համար:
ԼՂ հակամարտության խնդրին անդրադարձել էր նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր հակամարտությունների հանգուցալուծմանը Եվրոպայում: