|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Այսօր կառավարության նիստում, օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրի վերաբերյալ:
«Հաշվի առնելով Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը` հանձնարարում եմ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2017թ. հունիսի 10-ը, համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առանձնացնել պիլոտային թաղամաս, մշակել դրա հատակագիծը և այլ նախագծերը: «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման աշխատանքները համակարգելու նպատակով ներգրավել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին»,- ասաց վարչապետը: