|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գառնիի ծրագիրը բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն անցել է և ստացել շինթույլտվություն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ կա վարչապետի հանձնարարական, որպեսզի բանակցեն Համաշխարհային բանկի հետ՝ այլընտրանքային լուծումներ գտնելու համար:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք հանձնարարական` այլընտրանքային քննարկումներ իրականացնել դոնոր կազմակերպության հետ, ինչին էլ մենք ձեռնամուխ ենք եղել: Այսօրվա դրությամբ մենք գտնվում ենք քննարկման փուլում: Հենց քննարկումներն ավարտեցինք, պատրաստ ենք տեղեկատվություն տրամադրել: Այն աշխատանքները, ծրագրի այն մասերը, որոնք մինչև այսօր իրականացվել են, դրանք անտեղի չեն կորչելու, և եթե այս պահի դրությամբ դեռևս վերջնական համաձայնություն, պայմանավորվածություն չունենք, դժվար է հիմա կանխատեսել` ինչ կլինի»,- ասաց Հարությունյանը: