|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Բասկերի Երկրից դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից, պատվիրակության կազմում են եղել Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսին և Իսպանիայի ու Բասկերի Երկրի խորհրդարանների նախկին պատգամավոր Ռաֆայել Լարեյնա Վալդերամային։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Արցախի և Բասկերի Երկրի միջև հաստատված հարաբերությունները և քննարկել են երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։