|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած գործարարների՝ ուղեկցությամբ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Իսպանիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ տիար Լևոն Գրիգորյանի։
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան այցի նպատակն է երկու երկրների միջև գործնական կապերի ընդլայնումն ու տնտեսական համագործակցության զարգացումը։ Հյուրերը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, առանձնակի կարևորությամբ ընդգծեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իրենց այցելությունը պայմանավորված է հայ և իսպանացի ժողովուրդների միջև ձևավորված պատմական, հոգևոր և մշակութային կապերով, ինչպես նաև ընդհանուր քրիստոնեական արժեքներով։
Վեհափառ Հայրապետը ողջունեց և իր օրհնությունը բերեց ներկաներին՝ հաջողություններ ու բարի արդյունավորում մաղթելով նրանց ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք կնպաստեն հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու փոխճանաչողության խորացմանը։