|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լիբիայի Էզ Զավիա քաղաքի մերձակա լողափում 74 ներգաղթյալի դի է հայտնաբերվել: Ըստ Կարմիր մահիկի տեղի բաժանմունքի մամուլի քարտուղար Մոհամմեդ ալ Միսրաթիի, բոլոր զոհվածներն աֆրիկյան երկրներից են, որոնք Սահարայից դեպի հարավ են գտնվում: Մահվան պատճառների մասին ոչինչ չի ասվում, գրում է «Lenta.ru»-ն`հղում անելով «Reuters»-ին։
Լիբիայի ափերը Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ձգտող միգրանտների մեծ մասի համար հիմնական ելակետն են:
Փետրվարի 3-ին ԵՄ-ն ու Լիբիան համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է փախստականների համար ճամբարների ստեղծում այդ երկրի տարածքում, որոնք կֆինանսավորվեն ԵՄ կողմից:
ՄԱԿ գերագույն հանձնակատարի փախստականնեի գծով վարչությունն իր հերթին քննադատել է ԵՄ և Լիբիայի միջև համաձայնագիրը՝ համարելով, որ միգրանտների բռնի տեղավորուոմը ճամբարներում նշանակում է, որ նրանք ապրելու են վատ պայմաններում և նրանց հետ վատ են վարվելու: Ինչպես հայտարարել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, արդեն գործող ճամբարներում գրանցվել են փախստականներին բռնի կերպով աշխատանք պարտադրելու, կտտանքների ու բռնաբարությունների դեպքեր: