|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ժամը 16:30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում աշխատում է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից և մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Ժամը 13:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով, որոնցում ներգրավված է 12 մարտական հաշվարկ, 8 օժանդակ մեքենա, 157 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման աշխատակիցներ և Բյուրականի բնակիչներ: Հրդեհաշիջումն իրականացվում է ինչպես հրշեջ մեքենաների, այնպես էլ փոքր շարժական ջրատար սարքերի միջոցով: