|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ծառուկյան» դաշինքի համամասնական և ռեյտինգային ամբողջական ցուցակները հանրության համար հասանելի կլինեն փետրվարի 26-ին, երբ այդ ցուցակները ԿԸՀ-ն կհրապարակի. Yerkir.am-ին հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, նաև «Ծառուկյան» դաշինքի 8-րդ տեղում գտնվող Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ որևէ գաղտնիություն չկա, պարզապես այդպես է նպատակահարմար գտնվել, որ մինչ այժմ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, հրապարակված չեն «Ծառուկյան» դաշինքի ամբողջական համամասնական և ռեյտինգային ցուցակները:
«Օրենքով սահմանված կարգով, երբ ԿԸՀ-ն կհրապարակի, այդ ժամանակ էլ ցուցակները հասանելի կլինեն բոլորին: Խոսքը վերաբերում է համամասնական և ռեյտինգային ցուցակներին: Որևէ գաղտնիություն կամ միտում, կամ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, անակնկալներ չեն սպասվում»,- ասաց Տոնոյանը: