|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ–ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Ըստ նրա՝ նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ–ի հետ համագործակցության, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։
- Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
- Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում:
- Այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:
- Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:
Աղբյուրը` Tert.am