|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արաբկիրում վերջին շրջանում հետևողական ենք, որպեսզի փոսալցումներ և ճաքալցումներ կատարվեն քանդված հատվածներում: Սա իրականացվում է կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին, քանի որ վերջիններս ասֆալտապատման աշխատանքների համար որակ են երաշխավորում:
Այսօր խորհրդակցության ժամանակ հանձնարարել եմ բացառել ապօրինի հողազավթումների կամ շինարարության, բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը: Շաբաթվա ընթացքում կազմակերպելու եմ շրջայցեր և անձամբ եմ հավաստիանալու հանձնարարված աշխատանքների պատշաճ կատարմանը»: