|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվեց ավելի քան 26 մլն դրամ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գործադիրի նիստում նշեց, որ 2014 թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի Թալին քաղաքում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա նրա կողմից պատվիրվել են Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
«Հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման աշխատանքները կվերականգնեն Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի քաղաք և կապահովեն հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսների ձնհալի ջրերի մուտքը դեպի քաղաք և կապահովեն հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսներին գյուղատնտեսական կենդանիների խմելու ջրի հարցը»,- ասաց Արամ Հարությունյանը: