|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կալիֆորնիայի 73-ամյա բնակչուհի Գեյլ ՄքՔորմիկը, որն իրեն համարում է մոլի դեմոկրատ, քաղաքական դրդապատճառներով լքել է ամուսնուն, որի հետ ապրել է 22 տարի:
Ինչպես նշում է Oddity Central-ը, կնոջ խոսքով՝ ինքն անչափ հիասթափվել է ամուսնուց, երբ իմացել է, որ վերջինս աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփին, որը հանրապետական է։
«Այն, որ նա պատրաստվում էր նախագահական ընտրություններում իր ձայնը տալ Թրամփին, ինձ ամբողջությամբ կոտրեց»,-պատմել է ամերիկուհին:
«Ես արդեն 73 տարեկան եմ և չեմ ուզում կյանքիս մնացած մասն անցկացնել քաղաքականության վերաբերյալ վիճելով»,-իր որոշումը մեկնաբանել է ՄքՔորմիկը: