|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լը Ռուն հանգստության ու պատասխանատվության կոչ է արել 22-ամյա Տեոյի դաժան ձերբակալության առթիվ փարիզյան արվարձաններում ցույց անողներին։ Երիտասարդին ձերբակալության ժամանակ ոստիկանները բռնաբարել էին մահակով, հայտնում է L'Express.fr–ը։
Նախօրեին Արժանտեում ոստիկանությունը անկարգություններ հրահրող 11 մասնակիցների էր ձերբակալել, նրանցից ութը անչափահասներ են։ Երիտասարդները քարեր էին նետել ոստիկանների վրա, այրել ավտոմեքենա ու քարկոծել ավտոբուս (ինչը սովորաբար արվում է արվարձաններում)։
Հիշեցնենք, որ Տեոյին ձերբակալել էին մոտ մեկ շաբաթ առաջ։ Տղային մահակով բռնաբարելու համար մեկ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել, իսկ մյուս երեքին մեղադրել են բռնի գործողությունների մեջ։ Չորս ոստիկաններին էլ հեռացրել են աշխատանքից։