|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան չի մասնակցում «Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան» դաշինքի ստորագրման` այսօրվա արարողությանը:
Նշենք, որ երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշեց ընտրություններին մասնակցել «Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան» դաշինքով, ինչին դեմ է Զարուհի Փոստանջյանը:
Yerkir.am-ը կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ` ճշտելու` արդյո՞ք նա դուրս է գալու «Ժառանգություն» կուսակցությունից:
«Ես որևէ լրատվականի ներկայացուցչի հարցերին հիմա չեմ ուզում պատասխանել: Մոտ օրերս տեղի կունենա իմ ասուլիսը, և բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ասաց նա:
Իսկ իր ասուլիսը Փոստանջյանը նախատեսել է փետրվարի 16-ից հետո, երբ պատրաստ կլինեն բոլոր ուժերի ցուցակները: