|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի փակ լինելուն:
Ըստ Milliyet-ի՝ նա ափսոսանք է հայտնել սահմանի փակ լինելու կապակցությամբ՝ միաժամանակ կրկնելով Արցախի մասին թուրքական իշխանությունների զառանցանքները:
«Ցավոք, Հայաստանի հետ սահմանը փակ է: Երանի փակ չլիներ, սակայն կա մեկ պայման»,- հայտարարել է թուրք նախարարը:
«Այդ ժամանակ արդեն սահմանն էլ կբացենք»,- հայտարարել է Արսլանը:
Ի դեպ, նախարարը նաև անդրադարձել է Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծի շինարարությանը: Նրա խոսքով՝ մարտ-ապրիլ ամիսներին հնարավոր կլինի փորձնական աշխատանքներ իրականացնել, իսկ երկաթգծի բացումը նախատեսվում է տարվա կեսերին: