|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը չի բացառում, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը միության մյուս անդամների միջեւ տարաձայնություններ կառաջացնի: Այս մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանի հետ հարցազրույցում:
«Մյուս 27 երկրները դեռեւս չգիտեն, սակայն բրիտանացիներն արդեն հիմա գիտեն, թե ինչպես են վարվելու: Նրանք կարող են «Ա» երկրին մի բան խոստանալ, «Բ» երկրին՝ մեկ այլ բան, «Գ» երկրին՝ եւս ինչ-որ բան, իսկ վերջնարդյունքում դա եվրոպական միավորված ճակատի վերջը կնշանակի»,- ասել է նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան առեւտրային գործարքների բանակցությունների չի կարող վարել այնքան ժամանակ, քանի դեռ Եվրամիության անդամ է համարվում: