|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2016թ. ապրիլի 21-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող` 1996թ. ծնված Կարեն Արտուշի Աղաբեկյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից: Նախնական տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:
Նշենք, որ Կարեն Աղաբեկյանը Ջերմուկից էր, նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին` ժամը 18.00-ին, Ջերմուկի Սբ Գայանե եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 23-ին ժամը 13.00-ին:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը: