|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Ինձ չի հետաքրքրում Բելառուսի արձագանքը, դրանից իմ ասածը չի փոխվում»,-Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Բաղդասարյանը Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ հայտարարել էր, որ դա առաջին դեպքը չէ, երբ Բելառուսը ակնհայտ կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում հայկական կողմի նկատմամբ, և Լուկաշենկոն բլոգերին Ադրբեջանին է հանձնել Ալիևից ստացած շքանշանի դիմաց: Նաև հավելել էր, որ Բելառուսը պետք է դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
Հարկ է նշել նաև, որ ասյօր Բելառուսն արձագանքել էր Բաղդասարյանի հայտարարությանը` ասելով, որ Բելառուսն արել է իր ընտրությունը, և նրան ՀԱՊԿ-ից հանելու գաղափարները իրավական հիմք չունեն: