|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյան-Օսկանյան դաշինքը հայտնվել է ծանր վիճակում։ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հասկանում են, որ եղած քաղաքական ուժերով առաջիկա ընտրություններում շատ քիչ է բարիերը հաղթահարելու հավանականությունը։ Իրենց նախնական ծրագրերը խառնվել են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հետ կապված։
Վերջիններս հասկանում են, որ իրենց պոտենցիալ աջակիցները քվեն տալու են «Ծառուկյան» դաշինքին։ Օհանյան-Օսկանյան դաշինքում ավելի շատ են սկսել խոսել ընտրություններում պարտվելուց հետո Սեյրան Օհանյանին և Վիկտոր Դալլաքյանին սպասվող ցավագին հեռանկարի մասին։ Նրանք վիճակի փրկությունը տեսնում են «Ծառուկյան» դաշինքին միավորվելու մեջ, և չեն դադարում հանդիպել և խնդրել միավորվել նրա հետ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում