|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Գրեթե պատրաստ է «ընդդիմադիր» ուժի հավակնություն ունեցող ևս մի դաշինքի նախընտրական ցուցակի առաջին մի քանի համարը։ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Էլինար Վարդանյանի գլխավորած ցուցակն առաջիկայում կհայտարարի դաշինքի մասին։ Դաշինքի հիմնական պատասխանատուն և համակարգումը կատարում է Սամվել Բաբայանը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցաբար օգտագործելով իր կապերը Հայաստանում, Ռուսաստանում և Արցախում՝ փորձում է հնարավորինս երևացող ներկայություն ապահովել դաշինքի համար։ Այս դաշինքին դեռևս կարող է միանալ նաև «Ժառանգության»–ը և Ստեփան Դեմիրճյանը։ Վերջիններս դեռևս շարունակում են քննարկումները քաղաքական այլ ուժերի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։