|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ալեքսանդր Լապշինի մայրը ցանկանում է մեկնել Ադրբեջան, որպեսզի հետևի որդու գործով դատավարությանը: Այդ մասին հայտնել է բլոգերի քույրը. տեղեկացնում է haqqin.az-ը` իսրայելական ԶԼՄ-ներին հղումով:
«Մայրս ցանկանում է մեկնել Բաքու որքան հնարավոր է շուտ, որպեսզի տեղում կարողանա հետևել դատական գործընթացին»,- ասել է նա:
Լապշինի մայրը Իսրայելի քաղաքացի է: Ավելի վաղ նա դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` որդու ներելու խնդրանքով: Նա նամակն ուղարկել էր Իսրայելի ԱԳՆ, որն էլ այն հանձնել էր ադրբեջանական կողմին: