|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել է Դամասկոսի արդյունաբերողների հետ, որոնք Սիրիայի ճգնաժամի ընթացքում վնասներ կրեցին՝ կորցնելով իրենց հաստատությունները, սակայն շարունակեցին իրենց աշխատանքը փոքր արտադրամասերում:
Ըստ «Գանձասար»-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են Սիրիայի արդյունաբերողների դիմագրաված դժվարությունների և դրանց հաղթահարման հնարավոր միջոցների մասին՝ արդյունաբերական գործընթացը վերականգնելու և տնտեսությանը խթանելու համար:
Նախագահը հաստատել է, որ սիրիացիների՝ ապրելու հզոր կամքը Սիրիայի դիմադրողականության գլխավոր գործոնն է: «Սիրիացի արդյունաբերողները շարունակել են գործել՝ հակառակ իրենց կրած մեծ վնասներին, ինչը հպարտանալու առիթ է մեր հայրենիքի համար»,- ասել է Ասադը:
Նրա խոսքով՝ Սիրիայի պատերազմը չի սահմանափակվել ռազմական գործողություններով, այլ իր ավերիչ դերն է ունեցել երկրի հիմնական ոլորտների վրա, այդ թվում՝ տնտեսության: