|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ՔԿՀ-ների վերաբերյալ:
«Քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում: Արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ կան խնդիրներ կալանավորվածների, դատապարտյալների սննդի ապահովման տեսանկյունից: Կան կոռուպցիոն ռիսկեր հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաև խնդիրներ կան դատապարտյալների հավասարաչափ տեղաբաշխման հարցում: Խնդիրները պահանջում են համակարգային ու հստակ լուծումներ»,- ասաց նա:
Հանձնարարվեց արդարադատության նախարարին` ուսումնասիրել ՔԿՀ-ներին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես` կալանավորվածներին ու դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում` մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը: Մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու գործիքակազմեր: Ապահովել ՔԿՀ-ներում դատապարտյալների հավասարաչափ տեղաբաշխման, բոլոր ռեսուրսների օգտագործումը` ուղղված թե' Արմավիրի նորաբաց ՔԿՀ-ի ամբողջական շահագործմանը, թե' ՔԿՀ ծառայողների քանակական բաշխմանը: Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկուցել կառավարությանը մեկամսյա ժամկետում: