|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում էր պետական գույքի կառավարմանը:
Մասնավորապես` հանձնարարեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին` մի քանի նախարարությունների հետ քննարկման արդյունքում կառավարությանը երկասմյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ 2017թ. կտրվածքով բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի ավելացում:
Նաև` եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետբյուջեի մուտքերի էական ավելացում ունենալ և բարելավել մատուցվող ծառայությունների որակը:
Հանձնարավեց նաև ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի, բաժնեմասերի մասնավորեցման, ինչպես նաև պետական գույքի օտարման ցանկերը, կանխատեսումներ մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք բաժնեմասերի մասնավորեցումից, ինչպես նաև պետական գույքի օտարումից 2017-ին սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ: