|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարիի դիրքերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացրած ադրբեջանցի դիվերսանտներից մեկի դին դեռևս գտնվում է հայկական կողմի մոտ: Yerkir.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին հայտնեց, որ զինծառայողի դին ադրբեջանական կողմին վերադարձնելու ուղղությամբ տարվող բանակցությունները դեռևս շարունակվում են: «Այդ հարցը մեր աշխատանքային օրակարգում է»,- նշեց նա:
Անդրադառնալով զինծառայողի դիակի պահման պայմաններին` Ամատունին ասաց. «Իրավաբանական հստակ ձևակերպումներ գոյություն չունեն` դին պահելու պայմանների հետ կապված, խնդիրն այստեղ վերաբերում է մարդասիրական կողմին»:
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկվել է զինված հարձակում, որի հետևանքով սպանվել են երեք հայ զինծառայողներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: