|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության խախտումներ: Մասնավորապես` առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը:
Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: