|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շուտով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր, երիտասարդ փոխնախարար կունենա` 28-ամյա Աշոտ Մարգարյանը` ՀՀ վարչապետի օգնականներից մեկը, ով եղել է նաև ԼՂՀ վարչապետի օգնական: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, մեկնաբանելով նոր նշանակումը, ասաց. «Սերնդափոխությունը պետական համակարգում նորմալ պրոցես է, առողջ գործընթաց, որը պետք է շարունակական լինի»:
Հարցին, թե ի՞նչ հույսեր պետք է կապենք երիտասարդ փոխնախարարի հետ, Արտեմ Ասատրյանը կարճ պատասխանեց. «Հույսեր միշտ պետք է կապել»:
Իսկ թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ են դրվելու նոր փոխնախարարի առջև, նախարարը խուսափեց պատասխանել` ասելով, որ երբ կլինի համապատասխան որոշումը, այդ ժամանակ էլ կասվի, թե ինչ խնդիրներ են դրվելու նրա առջև: