|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակը» գրում է.«Օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված 66-ամյա սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին փոխարինող է գտնվել։ Մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը։ Մինչ Կարեն Կարապետյանի օգնական նշանակվելը նա եղել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի օգնականը, «Լույս» հիմնադրամի կենսաթոշակառուներից է, արտերկրում ուսում ստացած։ Մեր տեղեկություններով, նրան գործուղում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հաշմանդամների և այլ հարցերով սկանդալների մեջ հայտնված նախարարությունում «կարգ ու կանոն» հաստատելու, բարեփոխումների փաթեթ ներկայացնելու և նախարարական պաշտոնի պատրաստվելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։